Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Պոզները հեռանում է Ռուսաստանից

Պոզները հեռանում է Ռուսաստանից
26.07.2013 | 13:15

«Ցավում եմ, որ պետք է հեռանամ Ռուսաստանից, բայց ես մարդ եմ և չեմ ուզում կապիկների հետ կիսել նույն երկիրը»,- ասել է Վլադիմիր Պոզները: Այս կիրակի ռուսական հանրային հեռուստատեսության եթերում Պոզները կլինի վերջին անգամ: Հայտնի հեռուստահաղորդավարի նամակը ողողել է սոցցանցերը: «Բոլորին հայտնի է, որ ես աթեիստ եմ և հավատում եմ, որ մարդը առաջացել է կապկից»,- ասել է նա և հավելել, որ կան պատգամավորներ, որոնք դարձել են եկեղեցամերձ, և ենթադրվում է, որ հավատում են, թե իրենց Աստված է ստեղծել: «Իսկ մարդիկ, ովքեր քայլել են ռուսական երթերում նացիստական խորհրդանիշով, դրանով հանդերձ ամեն րոպե խաչակնքել` ձեռքին պահելով սրբապատկերներ, հավանաբար, նույնպես հավատում են: Դրա համար նրանք երկուսն էլ ավելի շատ են ինձ հիշեցնում կապիկներին: Հետևաբար, նրանք առջևում երկար ճանապարհ ունեն զարգացման: Հնարավոր է` նրանցից մարդ դուրս գա»: Հայտնի հեռուստալրագրողը առաջին անգամ չէ, որ հայտնում է իր կարծիքը Ռուսաստանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հավանաբար նա որոշել է իր կյանքի մնացած տարիները չվատնել խոսքի ազատության չակերտավոր ջատագովների հետ անպտուղ վիճաբանությունների մեջ, քանի որ դա անիմաստ է համարում: «Ես ծեր մարդ եմ: Չգիտես ինչու բոլորը մոռանում են, որ ես 78 տարեկան եմ: Ես, ցավոք, ժամանակ չունեմ այդքան սպասելու: Դրա համար հիմա ասում եմ` շնորհակալություն բոլորին, կտեսնվենք, ինչպես միշտ, հաջորդ կիրակի և այդ ամենի մասին կխոսենք: Դա կլինի եզրափակիչ հաղորդումը իմ` Փարիզ մեկնելուց առաջ: Ցավում եմ, որ պետք է բաժանվեմ Ռուսաստանից, բայց մարդ դառնալով, ես այլևս չեմ ուզում այդ երկիրը կիսել կապիկների հետ»: Վլադիմիր Պոզների այս նամակը, ռուսական newsbalt.ru կայքի տվյալներով, պատկանում է մեկ այլ կայքի, որն իրեն ներկայացնում է իբրև «սատիրայի գործակալություն»: Սակայն ենթադրելով նրանից, որ նամակի կարևոր հատվածներն ընդգրկող նյութը տեղադրված է Պոզների ֆեյսբուքյան պաշտոնական էջում, կարելի է մտածել, որ Ռուսաստանից հեռանալու մասին հեռուսատալրագրողի որոշումը վերջնական է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ